Անհայտ անձը նռնակ է նետել ֆիլիպինյան Միոնդանաո կղզու Իլիգան քաղաքի հայտնի սրճարանից ոչ հեռու: Պայթյունի հետեւանքով զոհվել է 2 մարդ: Վնասվածքներ են ստացել եւս 30-ը:

Ինչպես հայտնում է  «Ռոսիա24» հեռուստաալիքը, պայթյունի հետեւանքով վնասվել են շենքի մոտ կայանած մեքենաները: 
Ներկայումս ոստիկանները հարցաքննում են ականատեսներին եւ կազմում հարձակվողների ֆոտոռոբոտները:

Ոստիկանները կարծում են, որ չարագործները մի քանիսն են եղել: Ոստիկանությունը կասկածում է իսլամական խմբավորումներին, որոնք կապված են ահաբեկչական «Ալ Կաիդա» ցանցի հետ, տեղական հանցախմբերին եւ աղմկոտ սրճարանից դժգոհ տեղի բնակիչներին: