Երեւանի թիվ 23 դպրոցում տեղակայված թիվ 9/15 ընտրատեղամասում քվեարկեց  Հայաստանի դեմոկրատական կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը, ով, իր խոսքով, քվեարկել  է արդար Հայաստանի համար:

Հարցին, թե ինչ տրամադրությամբ է եկել քվեարկության, Սարգսյանը պատասխանեց. «Տրամադրությունս ավելի բարձր կլիներ, եթե երկու օր առաջ տեղի չունենար Հանրապետության հրապարակի պատահարը: Մաղթում եմ, որպեսզի տուժած մեր հայրենակիցները շատ արագ առողջանան, իսկ մեր ժողովրդին մաղթում եմ  այնպիսի իշխանություն, որին շնորհակալություն հայտնեն հեռանալիս»,-  ասաց Սարգսյանը` համեմատություն անցկացնելով Բարսելոնայի մարզիչ Խոսե Գվարդիոլային ճանապարհելու արարողության հետ:

Սարգսյանը նշեց, որ ժողվուրդը հոտնկայս շնորհակալություն էր հայտնում մարզչին. «Կցանկանայի, որպեսզի մեր ժողովուրդն էլ այդպիսի շնորհակալությամբ ճանապարհեր  իշխանությանը»:

Մեկնաբանելով այն դիտարկումը, ըստ որի լուրեր են շրջանառվում, որ քվեարկած քաղաքացիների անձնագրերում դրված կնիքները ժամանակից շուտ են ցնդում, կուսակցության առաջնորդ ասաց.  «եթե կնիքները վերանում են տասներկու ժամից շուտ, ապա դա խախտում է, որի մասին հարկավոր է տեղյակ պահել պատկան մարմիններին»: