ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն անդրադարձել է դրոշմակնիքի անհետացման հետ կապված ահազանգերին ու կրկին կոչ արել օգտագործելուց առաջ թափահարել թանաքը:
Տիգրան Մուկուչյանը պարզաբանեց, որ խոտանն արդեն վերացվել է ու կնիքները փորձարկեց հենց տեղեկատվական կենտրոնում, որ ցույց տա, թե թափահարելուց հետո դրոշմված կնիքը չի անցնում, բայց եւ թափահարելու եւ չթափահարելու դեպքում էլ կնիքներն անհետացան:
«Այս նյութը պատրաստված է ոչ թե Հայաստանում, այլ օտարերկրյա կազմակերպության կողմից: Կնիքների հետ կապված խնդիրը տեղամասերում պայմանավորված է եղել նրանով, որ կնիքն օգտագործելուց առաջ չեն թափահարել: Այդ խնդիրը վերացել է, 8:30-ից հետո նման ահազանգեր չենք ստացել»,- նշեց Տիգրան Մուկուչյանը:
Ընտրակաշառքների մասին ԿԸՀ-ն ահազանք դեռ չի ստացել: Տիգրան Մուկուչյանի խոսքով, 4-5 տեղամասերից եղել են լցոնումների մասին ահազանգեր, ինչը հերքել է ընտրատարածքի հանձնաժողովի նախագահը՝ պնդելով, որ այդ լուրը հերքել են բոլոր կուսակցությունների ներկայացուցիչները:




























