Չինաստանում տեղի ունեցած երկու ավտովթարների հետեւանքով զոհվել է 12 մարդ, 19-ը վնասվածքներ են ստացել: Երկու պատահարներն էլ տեղի են ունեցել Չինաստանի հարավ-արեւմուտքում գտնվող Յունան նահանգի մայրուղում:
Ըստ «Սինհուա» գործակալության տեղեկության` առաջին վթարը տեղի էր ունեցել թեթեւ մարդատար ավտոմեքենայի հետ բեռնատարի բախման հետեւանքով: Այն ժամանակ զոհվել էին 3 մարդ, երկուսը` վիրավորվել:
Երկրորդ բախումը տեղի էր ունեցել առաջինից հետո 14 րոպե անց` 125 մ հեռավորության վրա: Այս անգամ պատահարին մասնակից էին 11 մեքենաներ, 9 մարդ զոհվել է, 17-ը` վիրավորվել:




























