Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, օրենքով սահմանված կարգով ժամը 11-ի դրությամբ հրապարակել է ընտրողների մասնակցության թվաքանակը:

Այս պահի դրությամբ քվեարկությանը մասնակցել է ընտրողների 15,8 տոկոսը, այսինքն 380 հազար 417 մարդ:

Մայրաքաղաքում ընտրել են 119 հազար 220 քաղաքացի կամ ընտրողների 14,6 տոկոսը, Արագածոտնի մարզում` 19 հազար 995-ը (17. 60 տոկոս), Արարատի մարզում իրենք քաղաքացիական պարտքն են կատարել 39 հազար 115 քաղաքացի (18.41 տոկոսը), Արմավիրում` 27 հազար 392 անձ (12.31 տոկոս): Գեղարքունիքի մարզում քվեարկել են 28 հազար 297 քաղաքացի (15.2 տոկոս) , Լոռիի մարզում` 31 հազար 568 ընտրող (13.4 տոկոս): Կոտայքի մարզում ընտրել են 36 հազար 856  քաղաքացի (15.9 տոկոս), Շիրակի մարզում` 27 հազար 112 անձ (11,9 տոկոս): Սյունիքի մարզում ընտրողների թիվը 24 հազար 637  է (20.3 տոկոս), Վայոց Ձորում` 7 հազար 420 (15.7 տոկոս), իսկ Տավուշի մարզում` 18 հազար 805 քաղաքացի (17.3 տոկոս): 

ԿԸՀ-ն տվյալները հրապարակել է ժամը 12-ին, սակայն դրանցում արձանագրված են ժամը 11-ի դրությամբ արձանագրված տվյալները: