ԱՄՆ-ի Ազգային արխիվից կորել են գաղտնի նյութերով մի քանի տասնյակ թղթապանակներ: Կորուստը հայտնաբերվել է ստուգման ընթացքում, որն իրականացվել է ԱՄՆ-ի Ազգային արխիվի գլխավոր տեսուչի կողմից:
Կորած նյութերի շարքում են ԱՄՆ-ի պաշտպանության նախարարի եւ ԱՄՆ-ի ռազմածովային ծառայության աշխատակազմերի «գերգաղտնի» մակագրությամբ փաստաթղթեր:
Ինչպես Washington Times-ին հղում անելով հայտնում է «argumenti.ru»-ն, նմանատիպ ստուգումները 1998 եւ 2004 թվականներին եւս հայտնաբերել էին փաստաթղթերի կորուստներ, սակայն միջոցներ չէին կիրառվել:
Արխիվի աշխատակիցները համագործակցում են հետաքննության հետ, սակայն պնդում են, որ նյութերը չեն գողացվել, եւ որ հարցը պահպանության ենթակա փաստաթղթերի «ոչ ճշգրիտ տվյալների» նկարագրությունն է, հայտնում է «Վաշինգթոն փոսթը»:
Թե ինչ կա այդ կորած առեղծվածային փաստաթղթերում, որն այդպիսի իրարանցում է առաջացրել, չի հաղորդվում:




























