Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանության գրասենյակը ժամը 8.00-12.00-ն ընկած ժամանակահատվածում 137 զանգ է ստացել թեժ գծին: Այս մասին NEWS.am-ին փոխանցում են ՄԻՊ գրասենյակից:
Ըստ այդմ, 137 ահազանգից 60-ին իրենք գործողությամբ ահազանգել են, իսկ մնացած զանգերի հետ կապված դիմել են համապատասխան մարմիններին: Հիմնականում բողոքները եղել են անձնագրերում կնիքների անհետացման եւ ընտրակաշառքների հետ կապված: Ահազանգերը հավասարապես եղել են, թե քաղաքից, թե մարզերից:
Նշենք, որ այսօր` մայիսի 6-ին Հայաստանում ընթանում են խորհրդարանական ընտրություններ, որոնց համամասնական ընտրակարգով մասնակցում է 9 քաղաքական ուժ:




























