Խորհրդարանական ընտրություններին  Երեւանում քվեարկել է Հայաստանի Հանրապետական կուսակցության շտաբի ղեկավար, խորհրդարանի նախկին խոսնակ Հովիկ Աբրահամյանը: Աբրահամյանը ՀՀԿ-ի համամասնական ցուցակի երկրորդ տեղում է:

Աբրահամյանը Բժշկական համալսարանում տեղակայված ընտրատեղամաս է ժամանել նախապես ասված ժամին` րոպեի ճշգրտությամբ` 11.00-ին:

Պատասխանելով լրագրողների հարցին` ասել է, որ քվեարկում է երկրի քաղաքացիների  լավ ապագայի համար եւ հույս ունի, որ նոր ընտրությունները կծառայեն  այդ նպատակին: