Թաիլանդում հզոր պայթյուն է տեղի ունեցել Bangkok Synthetics ընկերության քիմիական գործարանում` Փաթայա հանգստավայրից 40 կմ հեռավորության վրա: Պատահարի հետեւանքով զոհվել է  առնվազն 12 մարդ, ավելի քան 140-ը` վիրավորվել: Այդ մասին ասվում է երկրի առողջապահության նախարարության հաղորդագրության մեջ: 

Փայոնգի նահանգապետը լրագրողներին հայտնել է, որ պայթյունից հետո այրվող գործարանից 3 կմ տեղայնացմամբ գտնվող բոլոր մարդիկ տարհանվել են: Հրդեհը վերացվել է  չորսուկես ժամվա ընթացքում: Հրշեջները կրակը մարել են  հատուկ քիմիական փրփուրով, որպեսզի խուսափեն ավելի ուժեղ ծխից եւ մթնոլորտ քիմիական նյութերի թունավոր արտանետումներից, հայտնում է «utro.ru»-ն:

Ըստ նախնական տվյալների` պայթյունը տեղի է ունեցել քիմիկատներից մեկի լցնելու ժամանակ, որոնք կիրառվում են գործարանային արտադրության մեջ եւ պահվում են պահեստի ցիստեռներում: