Մայիսի 6-ի վաղ առավոտյան հաքերային հզոր DDoS գրոհի է ենթարկվել «Կոմերսանտ» տպագրատան կայքը, հաղորդում են ռուսաստանյան լրատվամիջոցները:

«Գրոհն առավելապես իրականացվում է ասիական ip հասցեներից»,-նշվում է «Կոմերսանտի» տարածած հաղորդագրության մեջ: Մինչ այժմ կայքը գործում է  ընդհատումներով:

Ինչպես հաղորդել է «НТВ» հեռուստաալիքը, «Կոմերսանտն» իր նյութերը կհրապարակի Facebook-ում:

Ռուսաստանյան հաքերներն օրերս զգուշացրել էին, որ մայիսի 6-ին եւ 7-ին DDoS գրոհներ կիրականացնեն կառավարակայն կայքերի նկատմամբ:  Հաքերները սակայն չէին հայտարարել, թե կմիջամտեն օնլայն ԶԼՄ-ների աշխատանքին, ուստի  «Կոմերսանտի» այսօր չգործող կայքը կարելի է համարել տհաճ անակնկալ, նշել է հեռուստաալիքը: