Հայաստանի Հանրապետության ընդհանուր իրավասության դատարաններում 2012թ. մայիսի 6-ին, ժամը 08:00-ից մինչեւ 14:00-ը ընտրողների ցուցակների ճշգրտման վերաբերյալ ստացվել է 5 հայցադիմում:
Դատական դեպարտամենտի հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Արսեն Բաբայանը NEWS.am-ին հայտնեց, որ Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ստացվել է 2 հայցադիմում:
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում ստացվել է 3 հայցադիմում:
Նշված ժամանակահատվածում ստացված հայցադիմումներով դեռեւս դատական ակտեր չեն կայացվել:




























