«Էխո Մոսկվի»-ի կայքը հաքերական հարձակման է ենթարկվել: Այդ մասին իր Twitter-ում գրել է ռադիոկայանի գլխավոր խմբագրի տեղակալ Վլադիմիր Վարֆոլոմեեւը:
«Պաշտոնական. «Էխո Մոսկվի»-ի կայքն այսօր ենթարկվել է DDOS-գրոհի, ինչի պատճառով լուրջ խափանումներով է աշխատում», – գրել է Վարֆոլոմեեւը, հաղորդում է gazeta.ru-ն:
Հիշեցնենք, մայիսի 6-ին ավելի վաղ անհասանելի էր «Կոմերսանտ» թերթի կայքը, որն 2008թ.-ից ի վեր ամենաուժեղ DDOS գրոհին էր ենթարկվել:




























