Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է քվերակության մասնակիցների նախնական թիվը ժամը 14-ի դրությամբ։ Ըստ այդմ՝ ընտրություններին Երեւանում 813898 ընտրության իրավունք ունեցողներից մասնակցել է 270609 կամ 33.25 տոկոսը։ Արագածոտնի մարզում 113624 ընտրության իրավունք ունեցողներից 47572-ը կամ 41.87 տոկոսը։ Արարատի մարզում 212450 ընտրության իրավունք ունեցողներից 86160-ը կամ 40.56 տոկոսը։  Արմավիրի մարզում 222596 ընտրության իրավունք ունեցողներից 65818 ընտրող քվեարկել է (29.57 %)։ Գեղարքունիքի մարզում պատկերը, ըստ ԿԸՀ-ի, հետեւյալն է ընտրության իրավունք ունեցողներ - 186357, քվեարկածներ - 71009 (38.10%): Լոռում մարզ. ընտրության իրավունք ունեցողներ - 236375, քվեարկածներ - 79999 (33.84)։

Կոտայքի մարզ. ընտրության իրավունք ունեցողներ - 231536, քվեարկածներ - 89321 (38.58%)։

Շիրակի մարզ. ընտրության իրավունք ունեցողներ - 228693, քվեարկածներ - 73479 (32.13%)։

Սյունիքի մարզ. ընտրության իրավունք ունեցողներ - 121636, քվեարկածներ - 53606 (44.07%)։

Վայոց Ձորի մարզ.  ընտրության իրավունք ունեցողներ - 47375, քվեարկածներ - 18468 (38.98%)։

Տավուշի մարզ. ընտրության իրավունք ունեցողներ - 108422, քվեարկածներ - 40527 (37.38%)։

Ընդամենը ընտրություններին մասնակցել են 2522962 ընտրության իրավունք ունեցողներից 896568-ը կամ 35.54 տոկոսը։

 

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի