Ուլտրաաջ «Ազգային ճակատ» շարժման առաջնորդ Մարին Լը Պենը  քվեարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլում` Պա դե Կալեի Էնեն Բոմոն բնակավայրի ընտրատեղամասում:

Լը Պենն առաջին փուլում ստանալով ընտրողների ձայների  18%-ը` երկրորդ փուլին մասնակցող երկու  թեկնածուներից եւ ոչ մեկին չէր աջակցել` իր ընտրողներին ազատ ընտրության իրավունք տալով: Նա նաեւ նախազգուշացրել էր, որ քվեարկելու է դատարկ քվեաթերթիկով, հաղորդում է «Ինտերֆաքսը»: