ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի դիտորդները չեն մեկնաբանի ընտրական գործըթնացը մինչեւ վաղվա մամուլի ասուլիսը: Այդ մասին մայիսի 6-ին Երեւանի ընտրատեղամասերից մեկում լրագրողներին հայտնեց ԵԱՀԿ ԽՎ պատվիրակության ղեկավար Ֆրանսուա-Խավյեր դե Դոննեան (Բելգիա):
NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պատվիրակության ներկայացուցիչ Նեյլ Սայմոնը նշեց, որ դիտորդները զբաղված են բացառապես ընտրատեղամասերի մոնիտորինգով: Դիտորդների խնդիրների մեջ չի մտնում ընտրության օրվա ընթացքում հետադարձ կապ ունենալ քաղաքական կուսակցությունների ընտրական շտաբերի հետ. «Ընտրությունների մասնակիցների հետ մենք հանդիպել ենք ուրբաթ օրը»,- ասել է Նեյլ Սայմոնը:




























