Nokia-ի բաժնետերերի մի մասը դատարան է դիմել ընդդեմ սեփական ընկերության` պահանջելով վնասների փոխհատուցում բաժնետոմսերի արժեքի չդադարող նվազման հետ կապված:
Ինչպես հաղորդում է «3DNews.ru»-ն, իրենց հայցադիմում նրանք պնդում են, որ Windows Phone պլատֆորմը վատացնում է Nokia-ի դիրքերը սմարթֆոնների շուկայում: Դա ակնհայտ է դարձել ապրիլի 11-ին, երբ Nokia-ն հաղորդեց, որ ֆինանսական ցուցանիշներն ավելի վատ են, քան ենթադրվում էր:
Հայցվորները հիշեցրել են, որ ընկերությունը խոստացել էր շուկայում իր վիճակը բարելավել` Microsoft-ի հետ գործընկերության շնորհիվ, ինչը տեղի չի ունեցել: Բացի այդ, բաժնետերերին չեն գոհացնում 2012թ. երկրորդ եռամսյակի կանխատեսումները:
Բաժնետերերը պահանջում են ամբողջությամբ փոխհատուցել իրենց կորուստները` պայմանավորված արժեթղթերի գների մշտական նվազմամբ:



























