Յալթայում Հայաստանի քաղաքացին ինքնասպանության փորձ է կատարել: Դեպքը տեղի է ունեցել «Մայամի» սրճարանում` ափամերձ բազմամարդ տարածքում:

Ուկրաինայի ԱԻՆ-ի ղրիմյան գերատեսչության մամուլի ծառայությանը` վկայակոչելով analitika.at.ua-ն, հայտնում է, որ հայկական Սպիտակ քաղաքի 24-ամյա բնակիչը Ղրիմում  տրավմատիկ ատրճանակից կրակել էր իր քունքին: «Փամփուշտը ճեղքել է քունքը, տուժածն ուշագնաց վիճակում  տեղափոխվել է Լիվադիայի հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք», - ասել է գործակալության զրուցակիցը:

Այժմ բժիշկները պայքարում են երիտասարդի կյանքը փրկելու  համար: