Երեւանում, այսօր` մայիսի 6-ին, ահազանգ է ստացվել, որ Բուզանդի փողոցոււմ թիվ 30 տանը ծուխ է նկատվում:
Հայաստանի ԱԻՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ եւ հրդեհաշիջման կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը:
Հրշեջ-փրկարարներն այրվող տնից դուրս են բերել 75 տարեկան, անձը չպարզված տղամարդու դի:
Ամենայն հավանականությամբ, նա տանտերն է, ով տանն այդ պահին մենակ է եղել:



























