Ոստիկանության Շենգավիթի բաժնում այսօր` մայիսի 6-ին, հաղորդում է ստացվել Ներքին Չարբախում ընտրակաշառք բաժանելու մասին: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Հայաստանի Գլխավոր դատախազի մամուլի խոսնակ Սոնա Տրուզյանը:
Ներքին Չարբախի երրորդ փողոցի բնակիչը նշել է, որ իրենց թաղամասի ԲՀԿ շտաբի պետը վերցրել է իր եւ իր կնոջ անձնագրային տվյալները, որի դիմաց առաջարկելով 20 հազար դրամ ընտարակաշառք, որպեսզի քվեարկեն «Բարգավաճ Հայաստան» կուսակցության, իսկ մեծամասնականով` ԲՀԿ թեկնածու Լյովա Խաչատրյանի օգտին:
Հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերը ուղարկվել են Հատուկ քննչական ծառայություն:



























