Մենք ֆինանսական աջակցություն կցուցաբերենք և կնպաստենք հարևան երկրների ու Եվրոպայի հետ Հայաստանի առևտրի դյուրացմանը։ Այս մասին X-ի իր էջում գրել է ԵՄ ընդլայնման հարցերով եվրոպական հանձնակատար Մարտա Կոսը՝ հավելելով, որ հուլիսի 5-ին կայցելի Երևան։

«Ռուսաստանը շարունակում է ուժեղացնել Հայաստանի նկատմամբ գործադրվող ճնշումը՝ փորձելով հետ պահել երկիրը ժողովրդավարական այն ընտրությունից, որը ժողովուրդը կատարել է վերջին ընտրությունների ժամանակ։

Արտաքին գործերի խորհրդի վաղվա նիստին ընդառաջ՝ ես հանդիպեցի Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ։ Նիստի ընթացքում անդամ պետությունների հետ միասին կքննարկենք Հայաստանին հետագա աջակցություն ցուցաբերելու և մեր համերաշխությունն արտահայտելու հարցերը։

Մենք ֆինանսական օգնություն կտրամադրենք և կաջակցենք հարևան երկրների ու Եվրոպայի հետ Հայաստանի առևտրային կապերի հեշտացմանը։

Հուլիսի 5-ին ես կայցելեմ Երևան՝ այս ուղղությամբ կոնկրետ քայլեր առաջ տանելու համար»,- գրել է Կոսը։