Հայաստանի հանրապետության ընդհանուր իրավասության դատարաններում մայիսի 6-ին, ժամը 08:00-ից մինչեւ 16:00-ը ընտրողների ցուցակների ճշգրտման վերաբերյալ ստացվել է 12 հայցադիմում:
Դատական դեպարտամենտի հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Արսեն Բաբայանը NEWS.am-ին հայտնեց, որ Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ստացվել է 2 հայցադիմում:
Երեւան քաղաքի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ստացվել է 3 հայցադիմում:
Երեւան քաղաքի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ստացվել է 2 հայցադիմում:
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում ստացվել է 5 հայցադիմում, որոնցից 4-ը մերժվել է:




























