Ֆրանսիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում առաջատարը սոցիալիստ թեկնածու Ֆրանսուա Օլանդն է:

Ինչպես հաղորդում է «Tribune de Geneve»-ը, Օլանդն ստանում է  քվեների  52,5-53%-ը, իսկ նրա մրցակից, գործող նախագահ Նիկոլա Սարկոզին` 47-47,5%-ը:

Նշենք, որ Նիկոլա Սարկոզին եւ Ֆրանսուա Օլանդն արդեն կատարել են իրենց քաղաքացիական պարտքը. գործող նախագահը քվեարկել է Փարիզում, իսկ Օլանդը` իր հայրենի քաղաքում` Տյուլում:

Ինչպես տեղեկացրել էր NEWS.am-ը, Ֆրանսիայում մայիսի 6-ին նախագահական ընտրությունների երկրորդ փուլն է անցկացվում,  որի հաղթողը, 1988թ. ի վեր,  կարող է դառնալ Սոցիալիստական կուսակցության թեկնածուն: Առաջին փուլում սոցիալիստ Օլանդի օգտին քվեարկել էր ընտրողների 28,6% -ը, Սարկոզիի օգտին` 26,2%-ը:

Առաջին պաշտոնական արդյունքները կլինեն երեւանյան ժամանակով ժամը 22.00 –ին: