Շեգավիթի վարչական շրջանի 11/02 տեղամասում (թիվ 32 դպրոց) քվեաթերթիկների «կարուսել» են պտտեցրել: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին հաղորդեց ԱԺ պատգամավոր, ՀՅԴ անդամ Արա Նռանյանը: Ըստ նրա, մի խումբ անձինք տեւական ժամանակ իրականացնում էին խախտումը. կանգնելով ընտրատեղամասի մուտքի մոտ` ընտրողներին ամեն կերպ հրամցնում էին լրացված քվեաթերթիկներ: Մտնելով տեղամաս` ընտրողը պետք է «պատրաստուկը» գցեր քվեատուփի մեջ, իսկ ստացած մաքուր թերթիկը հանձներ «պտտացնողներին»:

ՀՅԴ ներկայացուցիչերը բավականին երկար ժամանակ հետեւել են գործընթացին, մինչ կարողացել են անմիջապես տեղում ֆիքսել խախտման պահը: Ըստ նրանց, հայտնաբերված խախտմանն ի պատասխան` ՀՀԿ-ի անդամ, ոմն Գրիշա, անպարկեշտ վերաբերմունք է դրսևորել եւ արտահայտություններ հնչեցրել:

Մանրամասները ՀՅԴ-ականները խոստացան ներկայացնել առաջիկայում: