ՀՀ քրեակատարողական հիմնարկներում, ըստ նախնական տվյալների, ընտրություններին մասնակցել է 1072 ընտրող: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱՆ քրեակատարողական վարչության լրատվական վարչության պետ Գոռ Ղլեչյանը:
Հարցին, թե բոլոր դատապարտյալնե՞րն են քվեարկությանը մասնակցել, նա պատասխանեց, որ այս պահին ասել չի կարող քանի որ արդյունքները ամփոփվում են եւ վերջնահաշվարկից հետո նոր միայն պաշտոնական տեղեկատվություն կհաղորդեն:




























