Իրանում հրապարակվել են խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլի վերջնական արդյունքները. նախագահ Ահմադինեժադի ընդդիմախոսները վստահ հաղթանակ են տարել:
Ինչպես հաղորդում է «Էխո Մոսկվին», պատգամավորական մանդատների մեծ մասը բաժին է հասել Ահմադինեժադի ընդդիմախոսներին`41 տեղ: Ահմադինեժադի կողմնակիցներն ստացել են միայն 13 մանդատ, եւս 11 մանդատ` անկախ թեկնածուները:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր NEWS.am-ը, պայքարը 290-տեղանակոց Իրանի խորհրդարանի ընդամենը 65 տեղերի համար էր:
Խորհրդարնի խոսնակ Ալի Լարիջանիի մերձավոր քաղաքական գործիչները ստեղծել են «Պահպանողականների միավորված ճակատ», որը քննադատում է նախագահ Ահմադինեժադին` երկրի տնտեսական վիճակի համար:
Նախագահական ընտրությունները Իրանում տեղի կունենան 2013 թ-ին:




























