Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում ընդդիմության «Միլիոնների երթ» ակցիայի ժամանակ, ժամը 16:30-ի սահմաններում, ֆոտոթղթակից է մահացել, ով փորձել է շենքի բալկոնից լուսանկարել ընդդիմադիրների երթը:

Ինչպես հաղորդում է Vesti.ru-ն, ֆոտոթղթակիցը բարձրացել է Մեծ Յակիմանկայի 35 շենքի 5-6-րդ հարկեր, որպեսզի լուսանկարի երթը, սակայն սայթաքել, վայր է ընկել ուստացված վնասվածքներից մահացել: Մահացածի ինքնությունը դեռ չի պարզվել:

Հիշեցնենք, որ Մոսկվայի կենտրոնում Բոլոտնայա հրապարակում մայիսի 6-ին տեղի է ունեցել ընդդիմության «միլիոնների երթ» ակցիան: Ընդհանուր առմամբ, «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ի թղթակցի տվյալներով, հանրահավաքին մասնակցել է 20 հազար մարդ:

Ավելի վաղ ոստիկանությունը հաղորդում էր երթի 8 հազար մասնակիցների մասին, իսկ ակցիայի կազմակերպիչ, Ձախ ճակատի համակարգող Սերգեյ Ուդալցովը հավաքվածների թիվը գնահատել է 10 հազար մարդ: