Հայաստանից բացակայող եւ էլեկտրոնային եղանակով քվեարկած անձանց մեծամասնությունն իր ձայնը տվել է Հայաստանի հանրապետական կուսակցությանը:

Ինչպես ԿԸՀ արտահերթ նիստում հայտարարեց նախագահ Տիգրան Մուկուչյանը, 238 գրանցված անձանցից էլեկտրոնային եղանակով քվեարկել է 195 մարդ, անվավեր է ճանաչվել 4 քվեաթերթիկ:

ԲՀԿ-ն ստացել է 2 ձայն, «Ժառանգությունը»` 5, Հայ ազգային կոնգրեսը` 2, ՀՅԴ-ն` 6, ՀԴԿ-ն` 1, ՀԿԿ-ն` 0, «Միավորված հայերը»` 1, «Օրինաց երկիրը»` 0 ձայն: Հայաստանի հանրապետական կուսակցությունը ստացել է 174 ձայն:

Նշենք, որ էլեկտրոնային քվեարկությանը մասնակցում են Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչության աշխատակիցները, քվեարկությունը մեկնարկել էր քվեարկության օրվանից 9 օր առաջ եւ ավարտվել 5 օր առաջ: