Ֆրանսիայի նոր նախագահ է դարձել Սոցիալիստական կուսակցության թեկնածու Ֆրանսուա Օլանդը:
Ինչպես հաղորդում է «Վզգլյադը», նախնական տվյալներով, երկրորդ փուլում Ֆրանսուա Օլանդն առաջ անցավ Նիկոլա Սարկոզիից 1,6%-ով` ստանալով ձայների 50,80%-ը իր մրցակցի 49,20%-ի դիմաց:
Ինչպես հաղորդում է «Agence France-Presse»-ը, Նիկոլա Սարկոզիի նախընտրական արշավի պաշտոնական ներկայացուցիչ Նատալի Կոստյուշկո Մարիզեն արդեն ընդունել է Օլանդի հաղթանակը: «Մենք պարտվեցինք այս ընտրություններում»,- նշել է նա:
1988թ-ից ի վեր Օլանդն առաջին սոցիալիստ թեկնածուն է, որ հաղթում է նախագահական ընտրություններում:
Ինչպես տեղեկացրել էր NEWS.am-ը, առաջին փուլում սոցիալիստ Օլանդի օգտին քվեարկել էր ընտրողների 28,6% -ը, Սարկոզիի օգտին` 26,2%-ը:




























