ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը մեկնաբանել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունները Twitter-ի իր միկրոբլոգում:
Օրվա սկզբին նա հայ ընտրողներին հաջողություն էր մաղթել, ապա նշել է, թե ընտրողներին բազմաթիվ միջազգային դիտորդներ են ներկա: Նա նաեւ ընդգծել է, որ ընտրությունների մասնակցությունը բարձր է, ինչը լավ նշան է հայկական ժողովրդավարության համար:
Վերջին գրառման մեջ նա գրել է. «Տեղամասերը փակվել են, բոլորը սպասում են արդյունքներին»:



























