ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է 2026 թվականի ամառային զորակոչի ընթացքում շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա քաղաքացիներին ԶՈՒ պատվո պահակային վաշտում զինվորական ծառայության նշանակելու նպատակով զորակոչիկների ընտրություն անցկացնելու մասին։ 

Զորակոչիկների ընտրությունն անցկացվելու է N զորամասում հետևյալ ժամանակացույցով. 

ա) 2026 թվականի հուլիսի 14-ին՝ ժամը 10։00-ին, ՊՆ հանրապետական զինվորական կոմիսարիատի Երևանի զինվորական կոմիսարիատներում հաշվառված զորակոչիկներից, 

բ) 2026 թվականի հուլիսի 15-ին՝ ժամը 10։00-ին, ՊՆ հանրապետական զինվորական կոմիսարիատի մարզային զինվորական կոմիսարիատներում հաշվառված զորակոչիկներից։ 

Հարցերի դեպքում դիմել հաշվառման վայրի զինվորական կոմիսարիատներ կամ զանգել ՊՆ թեժ գիծ՝ 1-28 հեռախոսահամարով։