Ընտրությունների վերահսկման միացյալ շտաբը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ նշում է, որ միացյալ շտաբը անհրաժեշտ է համարում շարունակել համատեղ ջանքերը ընտրական գործընթացի, բողոքարկման և վերահաշվարկների կազմակերպման ուղղությամբ:

Հայտարարության մեջ ասվում է.

«Քիչ առաջ ընտրությունների վերահսկման միջկուսակցական միասնական շտաբը հրապարակել է հերթական հայտարարությունը:

Հայտարարությունում մասնավորապես նշված է, որ ընտրությունների մասնակիցների պաշտոնապես հրապարակված խիստ անարժանահավատ թիվը միայն խորացնում է կասկածներն ընտրությունների օրինական ընթացքի վերաբերյալ:

«Միասնական շտաբն անհրաժեշտ է համարում շարունակել համատեղ ջանքերը ընտրական գործընթացի, բողոքարկման և վերահաշվարկների կազմակերպման ուղղությամբ»:

Հայտարարությունը միասնական շտաբի նիստում կարդացել է ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը: