Հայաստանի գլխավոր դատախազությունն, ընդհանուր առմամբ, մայիսի 6-ի 23.00-ի դրությամբ ընթացք է տվել 84 հաղորդման: Այս մասին NEWS.am-ին տեղեկացրեց ՀՀ գլխավոր դատախազի մամլո խոսնակ Սոնա Տռուզյանը: Նրա խոսքով, դրանցից 20-ն ստացվել են ՀՀ գլխավոր դատախազության թեժ գծին, իսկ 50-ին ընթացք է տրվել` դատախազության կողմից իրականացված զանգվածային լրատվամիջոցների մոնիտորինգի արդյունքում:
Քննարկման արդյունքներում հարուցվել է 3 քրեական գործ: 2-ը` ընտրողի կամքի ազատ արտահայտման իրականացմանը խոչընդոտելու հատկանիշներով, իսկ մյուսը ոստիկանի նկատմամբ կյանքի համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու հատկանիշներով:
Ստացված հաղորդումներից մեկով տրվել է պարզաբանում, մեկն ուղարկվել է ԿԸՀ-ի քննարկմանը, մնացած հաղորդումների քննությունը ընթացքի մեջ է:



























