ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԱԾ-ից տեղեկատվության արտահոսքի մեջ արտառոց ոչինչ չի տեսնում, եթե դա արվել է համապատասխան լիազորություններ ունեցող աշխատակցի կողմից։ Այս միտքը Փաշինյանն արտահայտել է հունիսի 18-ին կայացած ճեպազրույցի ժամանակ՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպես է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ օդանավակայանում անձնագրային ստուգում անցնելու լուսանկարը հայտնվել իշխանամետ լրատվամիջոցի ձեռքում։

Հիշեցնենք, որ Քոչարյանին թույլ չէին տվել լքել երկիրը, և այդ լուրն անմիջապես հայտնվել էր մամուլում։

Մեկնաբանելով իրավիճակը՝ Փաշինյանը նշեl 1, որ տեղեկության աղբյուրը պարզելու համար ծառայողական քննություն չի նշանակել։ Վարչապետին նաև զարմացրել է այն հարցը, որ այդ արտահոսքը պետք է զարյացներ իրեն։

«Ինչո՞ւ պիտի դա ինձ զայրացնի։ Բա որ ձեր լրատվամիջոցներում է հայտնվում՝ կարելի՞ է, իսկ ուրիշներին չի՞ կարելի», — հայտարարել է Փաշինյանը՝ հավելելով, որ ԱԱԾ աշխատակիցն ինքը կարող է որոշել՝ տեղեկություն տրամադրել, թե ոչ։

Փաշինյանի խոսքով՝ երբ տեղեկատվություն են բացահայտում նրանք, ովքեր նման որոշում կայացնելու իրավունք ունեն, դա նորմալ է, իսկ երբ դա անում են նման լիազորություն չունեցողները, դա արդեն խախտում է։