Հունաստանում աջակենտրոնների եւ ձախակենտրոնների կոալիցիան ստանում է մեծամասնությունը` երեք մանդատի գերազանցությամբ, ձայների 60%-ի հաշվարկից հետո:

Այսպես, աջակենտրոն «Նոր ժողովրդավարությունը» հավաքել է ձայների  20%-ը եւ 111 տեղ է ստանում խորհրդարանում` 50 մանդատ, որը հասնում է հաղթողին օրենքով: Կոալիցիայի ձախակենտրոն ՊԱՍՕԿ կուսակցության գործընկերներն ստանում են 13,7% եւ 42 տեղ: Այդպիսով, փաստացիորեն կոալիցիան մեծամասնություն է ստանում`153 պատգամավորական մանդատ 300 տեղանոց խորհրդարանում, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: 

Կոալիցիոն կուսակցություններն աջակցում են ԵՄ-ի եւ ԱՄՀ-ի վարկատուների հետ համաձայնագրերին: Մյուս բոլոր կուսակցությունները, որոնք հաղթահարել են երեքտոկոսանոց պատնեշը, հանդես են գալիս այդ համաձայնությունների դեմ:

Ձախ ծայրահեղական ՍԻՐԻԶԱ կոալիցիան վստահորեն մնում է երկրորդ տեղում ձայների 16,1%-ով (50 մանդատ խորհրդարանում): Խորհրդարան է անցել նաեւ նորաստեղծ «Անկախ հույներ» կուսակցությունը (10,4%  եւ 32 մանդատ), կոմունիստները  (8,4% եւ 26 տեղ), նեոֆաշիստները «Ոսկե այգաբաց» կուսակցությունից  (6,9% եւ 21 մանդատ), ինչպես նաեւ «Դեմոկրատական ձախ ուժերը» (6% եւ 18 տեղ):