Սերբիայում նախկին նախագահ Բորիս Տադիչն, ըստ նախնական տվյալների, իր հակառակորդ Տոմիսլավ Նիկոլիչից առաջ է անցնում ընդամենը 0,1%-ով:

Ըստ Հանրապետական ընտրական հանձնաժողովի տվյալների`26% ընտրատեղամասերի քվեարթերիկների հաշվարկից հետո` Դեմոկրատական կուսակցության առաջնորդ Բորիս Տադիչը հավաքում է ձայների  24,81%-ը, իսկ սերբական առաջադիմական կուսակցության  նախագահ Տոմիսլավ Նիկոլիչը` 24,71%:

Տարբերությունը շատ մեծ չէ, եւ մնացած քվեաթերթիկների հաշվարկին զուգահեռ ուժերը կարող են փոխվել, հայտնում է «Կոմսոմոլսկայա պրավդան»:

Սերբիայի Սոցիալիստական կուսակցության թեկնածու փոխվարչապետ ՆԳՆ-ի ղեկավար Իվիցա Դաչիչը հավաքում է 15,76%: Նրան հետեւում է Յոգոսլավիայի նախկին նախագահ եւ Սերբիայի նախկին վարչապետ Վոյիսլավ Կոշտունիցան`  7,34%:

Մինչդեռ Տոմիսլավ Նիկոլիչը մայիսի 6-ի ընտրություններից հետո մամլո ասուլիսում հայտարարել էր, որ վստահ է իր հաղթանակին երկրորդ փուլում: Սերբիայում ընտրությունների երկրորդ փուլը կընթանա մայիսի 20-ին:

Ինչ վերաբերում է խորհրդարանի ընտրություններին, որոնք միաժամանակ տեղի էին ունենում նախագահականի հետ, ապա այստեղ Նիկոլիչի կուսակցությունը, որը «Շարժենք Սերբիան» ընդդիմադիր կոալիցիայի կազմում է, առաջ է անցնում Տադիչի Դեմոկրատական կուսակցությունից: 

Այսպես, ըստ նախնական ըվյալների, Նիկոլիչի կուսակցությունը հավաքում է ձայների 24,7%-ը, իսկ Տադիչինը` 23,2%-ը, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Այնուհետեւ հաջորդում է փոխվարչապետ Իվիցա Դաչիչի Սոցիալիստական կուսակցությունը (16,6% ), Վոյիսլավ Կոշտունիցի Սերբիայի դեմոկրատական կուսակցությունը (7,2%) եւ լիբերալ-դեմոկրատների «Շրջադարձ» շարժումը` Չեդոմիր Յովանովիչի գլխավորությամբ  (6,6%):