Մայիսի 7-ի առավոտյան 5,8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Վրաստանի արեւելքում `Դեդոպլիսցկարո քաղաքի շրջանում:
Ըստ սեյսմիկ դիտարկման կենտրոնի տվյալների` երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Զեմո Քեդի գյուղից 1 կմ եւ Դեդոպլիսցկարո քաղաքից (Կախեթիի շրջան) 22 կմ հեռավորության վրա: Ավերածությունների եւ տուժածների մասին տեղեկություն չկա:
Ինչպես հայտնում է «Նովոստի Գռուզիան», երկու բավականին ուժեղ ցնցում են զգացել նաեւ Թբիլիսիի բնակիչները:
Նշենք, որ Հայաստանի սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունը մայիսի 7- առավոտյան` 08.30-ին, երկրաշարժ էր գրանցել Ադրբեջանի տարածքում, որն զգացվել է նաեւ Հայաստանում: Ըստ ծառայության տվյալների` 5,8 մագնիտուդով երկրաշարժը գրանցվել է մայիսի 7-ին` 08:30-ին, Զաքաթալի քաղաքից 27 կմ արեւեւլք:
Հայաստանի տարածքում երկրաշարժն զգացվել է 3-4 բալ ուժգնությամբ: Ստորերկրյա ցնցումն զգացել են Սեւանի, Վանաձորի, Արտաշատի, Իջեւանի, Երեւանի բնակիչները:


























