Սիրիայում սկսվել է խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը, որոնք կես դար անց առաջին անգամ տեղի են ունենում բազմակուսակցական համակարգով: Ընտրատեղամասերը բացվել են տեղական ժամանակով 08.00-ին: Քվեարկությանը կմասնակցի 14 միլիոն մարդ: 

Երկրի իշխանությունները խոստանում են, որ խորհրդարանական ընտրություններն ազատ եւ թափանցիկ կլինեն, հայտնում է rusnovosti.ru-ն:

Սիրիայի Ազգային ժողովի 250 տեղին հավակնում են 7 հազար թեկնածու: Աշխատավորների եւ քրիստոնյաների համար քվորումները չեն փոխվել, նրանց հատկացված է 127 տեղ: «Ղեկավարող եւ ուղորդող ուժի» կարգավիճակից զրկված հանրության մեջ կառավարող  «Բահաս» կուսակցությունն ընտրություններին մասնակցում է մյուս կուսակցությունների հետ հավասար հիմունքներով: 

Մինչդեռ, ընդդիմադիր կուսակցությունները կոչ են արել բոյկոտել խորհրդարանական ընտրությունները` դրանք անվանելով ընտրությունների ծաղր, եւ հայտարարել են այսպես կոչված այլընտրանքային խորհրդարանի ձեւավորման մասին, որը կվերացնի երեք ամիս առաջ ընդունված գործող սահմանադրությունը, եւ կվերականգնի 1950 թվականին ընդունված երկրի հիմնական օրենքը:

Խորհրդարանական ընտրությունները բոյկոտելու մասին հայտարարել են նաեւ  սիրիացի արտաքսված ընդդիմադիրները:

Սիրիայում խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան քիչ թե շատ  համերաշխ պայմաններում: Կառավարական զորքերի եւ ընդդիմության միջեւ հրադադարի պահպանմանը հետեւում է ՄԱԿ-ի դիտորդական առաքելությունը: