Խորհրդարանական ընտրություններին ավելի քան 98% քվեաթերթիկների հաշվարկից հետո  Հունաստանում աջակենտրոն  «Նոր ժողովրդավարությունը» եւ ձախակենտրոն ՊԱՍՕԿ-ը կորցնում են խորհրդարանական մեծամասնությունը: Մեծամասնության համար նրանց չի  բավականացնում երկու մանդատ, եւ նրանց կոալիցիայի վերստեղծման համար եւս մեկ գործընկեր կուսակցություն է  հարկավոր:

Քվեաթերթիկների  98,4%-ի հաշվարկից հետո «Նոր ժողովրդավարությունը» հավաքում է 18,9%  եւ ստանում 108 պատգամավորական մանդատ, ներառյալ հաղթողին հասանելիք 50 տեղը:

ՊԱՍՕԿ-ը հավաքում է 13,2% եւ  խորհրդարանում ստանում է 41 տեղ` զիջելով ՍԻՐԻԶԱ ձախ ծայրահեղական կոալիցիային  (16,8% եւ 52 մանդատ). 1974 թվականից ի վեր դա տասնամյակներ շարուակ երկրի քաղաքական կյանքում առաջատար եղած կուսակցության վատագույն արդյունքն է:  «Նոր ժողովրդավարությունը» եւ ՊԱՍՕԿ-ը միասին ունեն 149 տեղ`  300 տեղանոց մեկպալատյա խորհրդարանի պաշտոնական մեծամասնության համար համար 2-ով պակաս, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: 

«Անկախ հույներ» աջ կուսակցությունը հավաքում է  10,6% եւ ստանում 33 մանդատ, Հունաստանի կոմունիստական կուսակցությունը`  8,5% եւ 26 մանդատ, «Ոսկե լուսաբաց» կուսակցության նեոֆաշիդտները` 7% եւ  21 մանդատ, իսկ ձախ  «Դեմոկրատական ձախ ուժեր» կուսակցությունը`  6,1% եւ 19 մանդատ: