Աննախադեպ իրավիճակ է և ԿԸՀ–ն թույլ է տվել օրենքի խախտում՝ դուրս թողնելով ԲՀԿ–ին խորհրդարանից։ Այս մասին այսօր՝ հունիսի 19–ին, լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանը։

«Ես չեմ էլ լսել, որ որևէ  տեղ որևէ ժամանակ նման խախտում եղած լինի։ Հետևաբար, սա իր մեջ լուրջ վտանգներ է պարունակում իշխանության ձևավորման լիգիտիմության հետ կապված։

Հնականաբար, ԿԸՀ նախագահը չէր գալու ասել՝ լավ ենք արեն, որ այսպես ենք արել, մի բան պետք է ասեր։ Բայց երբ ինքն ասում էր՝ չոտնահարենք մյուս ուժերի իրավունքները, դա  իհարկե մանիպուլյացիա է։ Այդ դեպքում թող ամբողջ Հայաստանով անցկացվեր վերաքվեարկությունը, որովհետև, եթե կեղծվում է կամ սխալ է թույլ տալիս տրվում 10–20 հազար ձայնի հետ կապված, բայց դրանք չեն ազդում ընտրությունների արդյունքների վրա, դա մի իրավիճակ է, իսկ եթե տեղի է ունենում 54 ձայնի հետ կապված և դա ազդում է ընտրությունների արդյունքի վրա, այսինքն այս ուժը չի մտնում խորհրդարան, հավանական կառավարող ուժը ունենում է 2/3 ձայների մեծամասնություն մանդատների հաշվարկով, թե չի ունենում, սա լուրջ անցումային իրավիճակներ են և հետևաբար այստեղ պետք է մի քիչ ուրիշ ձևով արվեր»,– հայտարարեց Աղազարյանը։

Անդրադառնալով ընդդիմության կողմից ՍԴ դիմելու քայլին, նա ընդգծեց. «Ես կարծում եմ, որ կարող է Սահմանադրական դատարանը նոր ընտրություններ անցկացնելու որոշում կայացնի, որովհետև վարչապետը հայտարարում է, որ մասսայաբար ընտրակաշառքներ են բաժանվել, ինքն էլ իշխանություն է, չի կարողացել դեմն առնել։ Մյուս կողմից էլ ԲՀԿ–ի հետ կապված դեպքը, այս երկուսը եթե գումարում ենք իրար, ապա ակնհայտ է դառնում, որ պետք է վերաքվեարկություն լինի ամբողջ Հայաստանով կամ նոր ընտրություններ»։