Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն իր գլխավորած «Լիկուդ» կուսակցության կոնֆերանսի ժամանակ հայտարարել է երկրում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու անհրաժեշտության մասին: Նրա այս դիրքորոշման հետ համաձայն են նաեւ այլ քաղաքական ուժեր, որից կարելի է եզրակացնել, որ արտահերթ ընտրությունների հարցը փաստալի լուծված է:

Նեթանյահուն արձանագրել է, որ իշխող կոալիցիան վերջին ժամանակներս սկսել է կորցնել կայունությունը, եւ արագ նախընտրական քարոզարշավը կարող է քաղաքական գործիչների շրջանում կայւնություն մտցնել: Նա հայտարարել է, որ կոալիցիայի դիրքերի թուլացումը «դուռ է բացում շանտաժի եւ պոպուլիզմի համար»: Միաժամանակ, նեթանյահուն չի նշել արտահերթ խորհրդարանական ընտրությունների կոնկրետ ամսաթիվը:

Այս ամռանը իշխող կոալիցիան կարող էր անհաղթահարելի ճգնաժամի առաջ կանգնել` 2013 թվականի բյուջեի շուրջ կուսակցությունների միջեւ առկա հակասությունների, ինչպես նաեւ ուլտրակրոնական հայացքներ ունեցող երիտասարդների եւ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների պարտադիր զինծառայության մասին օրենքի պատճառով:

Այդ պատճառով էլ բոլոր հիմնական քաղաքական ուժերը համաձայնել են երկրում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը, հաղորդում է NEWSru.com-ը:

Այսօր` մայիսի 7-ին, Իսրայելի խորհրդարանը` Կնեսետը պետք է քննարկի կառավարությանն անվստահություն հայտնելու եւ Քնեսետը ցրելու հարցը: Եթե այսօր այդ հարցը լուծվի, ապա, ամենայն հավանականությամբ, արտահերթ ընտրությունները կկայանան սեպտեմբերի 4-ին: