Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ամփոփել է արդյունքները 1883 ընտրատեղամասերում, ինչը կազմում է բոլոր քվեարկողների մոտ 95 տոկոսի ձայները: 

Ձայները բաշխվել են հետեւյալ կերպ.

ՀՀԿ – 44,05% (624 426)

ԲՀԿ - 30,32% (429 738)

ՀԱԿ – 7,07% (100 223)

«Ժառանգություն» - 5,76% (81 569)

ՀՅԴ – 5,70% (80 790)

«Օրինաց երկիր» - 5,47% (77 497)

ՀԿԿ – 1,06% (15 053)

ՀԴԿ - 0,37% (5 194)

«Միավորված հայեր» - 0,21% (2 907)

Խորհրդարանական ընտրություններն անցկացվել են 1982 տեղամասերում: Խորհրդարանում հայտնվելու համար կուսակցություններին հարկավոր է 5, իսկ դաշինքներին 7 տոկոս: