Եմենում մայիսի 6-ին ոչնչացվել է ՀԴԲ-ի վարկածով աշխարհի 10 ամենահետախուզվող ահաբեկիչներից մեկը` 37-ամյա Ֆահդ Մոհամեդ Ահմեդ ալ Քուսոն:
Ֆահդ ալ-Քուսոյի սպանության մասին, որն ԱՄՆ-ում հետախուզվում էր USS Cole-ի (նավի) ահաբեկչության մեղադրանքով, AFP-ին հայտնել է ցեղային առաջնորդներից մեկը:
ԱՄՆ-ի պաշտոնական ներկայացուցիչները հայտնել էին, որ նա սպանվել էր ՀԴԲ-ի անօդաչու թռչող սարքի հասցրած ավիահարվածի արդյունքում: Եմենյան զինվորականները գործակալությանը հայտնել էին, որ հրթիռը ոչնչացրել է ալ-Քուսոյին, երբ նա «Ալ-Կաիդայի» այլ հրամանատարի հետ մեքենայից դուրս գալիս է եղել, հայտնում է «Նովիե իզվեստիան»:
2000 թվականի դեկտեմբերի 12-ին գրոհայինները Ադենի ծովածոցում պայթեցրել էին ամերիկյան USS Cole ռազմանավը:
Մահապարտները պայթուցիկով լի մոտորանավակով բախվել էին նավին, որի հետեւանքով զոհվել էր 17 ծովային, եւս 39-ը վիրավորվել էին:
Ավելի վաղ ՀԴԲ-ն 5 միլիոն դոլարի չափով պարգեւ էր սահմանել Ալ-Քուսոյի գտնվելու վայրի մասին տեղեկության համար:



























