Հաքերները շարունակում են գրոհել «Էխո Մոսկվի» ռադիոկայանի կայքը:

«Էխո Մոսկվիի» կայքը բացվում է, բայց դանդաղ, մենք գրոհի տակ ենք»,- գրել է Ալեքսեյ Վենեդիկտովը այսօր` մայիսի 7-ի առավոտյան, Twitter-ի իր բլոգում, հաղորդում է «Նեզավիսիմայա գազետան»:

DDoS-գրոհները ռադիոկայանի եւ այլ ռուսական լրատվամիջոցների կայքերի վրա սկսվել են մայիսի 6-ին:

Հիշեցնենք, որ առաջինը խնդիրների մասին հայտարարեց «Կոմերսանտ» տպագրատունը, այնուհետեւ տեղեկություն ստացվեց, որ DDoS-գրոհի ներքո է գտնվում նաեւ «Էխո Մոսկվի» ռադիոկայանի կայքը: Ռուսական լրատվամիջոցները հայտնում են, որ Մոսկվայում ընդդիմադիրների «միլիոնների երթի» ժամանակ գրոհի են ենթարկվել նաեւ Slon.ru եւ  «Դոժդ» հեռուստաալիքի կայքերը: