Նախնական տվյալներով, երկրի նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած Հայաստանի հանրապետական կուսակցությունն ստացել է նոր խորհրդարանի տեղերի մեծամասնությունը:
Հայաստանի խորհրդարանը բաղկացած է 131 պատգամավորից, որոնցից 90-ն ընտրվում են համամասնական ցուցակներով, իսկ 41-ը` մեծամասնական ընտրակարգով: Ընտրությունների արդյունքների նախնական տվյալներով, որոնք հրապարակել է ԿԸՀ-ն` 98 տոկոս քվեաթերթիկների հաշվարկի արդյունքում, ՀՀԿ-ն ստացել է համամասնական ընտրակարգով ձայների 44,05 տոկոսը, ինչը նշանակում է, որ նա համամսնական ընտրակարգով կստանա 40 մանդատ:
Բացի այդ, ՀՀԿ-ական թեկնածուները հաղթել են մեծամասնական 28 ընտրատարածքներում:
Այսպիսով, ՀՀԿ-ն, ըստ առկա արդյունքների, նոր խորհրդարանում կունենա առնվազն 68 պատգամավոր (որոշ ընտրատարածքներում հաղթել են անկուսակցական պատգամավորներ, որոնց եւս ՀՀԿ-ն էր աջակցում), այնինչ մեծամասնություն կազմելու համար անհրաժեշտ է ունենալ 66 մանդատ:
Նշենք, որ գործող` Չորրորդ գումարման Ազգային ԺՈղովում Հայաստանի Հանրապետական կուսակցություն խմբակցությունն ունի 62 անդամ:



























