Վլադիմիր Պուտինը ստանձնել է Ռուսաստանի նախագահի պաշտոնը: Նա այդ պաշտոնը զբաղեցնում է արդեն երրորդ անգամ:

Երդմնակալության արարողությունը կայացել է Մոսկվայում` Կրեմլյան մեծ պալատում, անվտանգության ուժեղացված միջոցառումների պայմաններում:

Միջոցառման ավարտին պատրիարք Կիրիլը պատարագ է մատուցել Կրեմլի Բլագովեշենսկի տաճարում:

Միեւնույն ժամանակ նախօրեին Բոլոտնայա հրապարակում ակցիային մասնակցածները հավաքվել են Մանեժնայա հրապարակում, որպեսզի իրենց բողոքը հայտնեն երդմնակալության արարողության դեմ: Ոստիկանության հետ կրկին բախումներ են եղել, ձերբակալվել է 15 ակտիվիստ: