Կրասնոդարի West Mall առևտրի կենտրոնում տեղի ունեցած հարձակման հետևանքով տուժածների թիվը հասել է վեցի, նրանց թվում՝ մի հղի կին և երեխա։

Բոլոր տուժածները հոսպիտալացվել են, նրանց վիճակը գնահատվում է միջին ծանրության, նրանց ցուցաբերվում է բժշկական օգնություն, հայտնել է Mash թելեգրամ-ալիքը։

Հայտնի է նաեւ զոհվածի ինքնությունը։ Նա Կրասնոդարի բնակչուհի էր, ուներ 12 և 7 տարեկան երկու որդիներ։

Ավելի վաղ հրապարակված տվյալների համաձայն՝ հարձակումը տեղի է ունեցել West Mall առևտրի կենտրոնում գտնվող ՄՖՑ (բազմաֆունկցիոնալ կենտրոն — խմբ.) բաժանմունքում՝ Արևմտյան շրջանցում փողոցում։ Հաղորդվել էր, որ դանակներով և մաչետեներով զինված երկու երիտասարդ տղամարդիկ հարձակվել են այցելուների վրա։

Վիրավորների մեջ է եղել նաև առևտրի կենտրոնի պահակը, որը փորձել է կանգնեցնել հարձակվողներին և ստացել է ծանր վնասվածքներ։ Հարձակման մեջ կասկածվող երկու անձինք ձերբակալվել են տեղում։