Արարատի մարզում, մայիսի 6-ին, ժամը 07:50-ին տեղեկատվություն է ստացվել, որ Ոստան գյուղում տեղի է ունեցել ավտովթար` մահվան ելքով:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեռեւս չբացահայտված հանգամանքներում «ՎԱԶ 21150» մակնիշի 29 ԼՕ 190 համարանիշի ավտոմեքենան (վարորդ` Հ. Զալյան) բախվել է «ԿամԱԶ» մակնիշի 25ՏԼ483 համարանիշի բեռնատար ավտոմեքենային:

Ավտովթարի հետեւանքով Հ. Զալյանը տեղում մահացել է: