Երեւան-Մեղրի ավտոճանապարհի 103-րդ կմ-ում (Չիվա գյուղի հատվածում) մայիսի 6-ին տեղի է ունեցել ավտովթար:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեռեւս չբացահայտված հանգամանքներում «ՎԱԶ 21150» մակնիշի 30 ՏԼ 993 համարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի մասից եւ շրջվել:
Ավտովթարի հետեւանքով ավտոմեքենայի վարորդ` 24-ամյա Գ. Մանուչարյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է Եղեգնաձոր քաղաքի բժշկական կենտրոն, որտեղ ստանալով առաջին բուժօգնություն դուրս է գրվել:




























