Ֆրանսիայի ներքին գործերի նախարարությունը հրապարակել է Ֆրանսիայի նախագահական ընտրություների վերջնական արդյունքները. Ֆրանսուա Օլանդը հավաքել է 18 միլիոն 438 ձայն կամ 51,62%, իսկ Նիկոլա Սարկոզին` 16 միլիոն 869 հազար 371 կամ 48,38% :
Սոցիալիստ Ֆրանսուա Օլանդը մայիսի 6-ի Ֆրանսիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում հաղթել է պետության գործող նախագահ Նիկոլա Սարկոզիին: Ընտրողների մասնակցությունը կազմել է 80,34%, հայտնում է Reuters-ը:
Ընտրությունների վերջնական արդյունքները 10 օրվա ընթացքում պետք է հաստատի Սահմանադրական խորհուրդը:
Օլանդը դարձավ երկրորդ սոցիալիստը, ով ընտրվել է 5-րդ հանրապետության նախագահ` Ֆրանսուա Միտերանից հետո, որն այդ պաշտոնն զբաղեցրել է 1981-1995 թվականների ընթացքում:




























