Հայտնի չէ`«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կդառնա՞ արդյոք ընդդիմություն, թե` ոչ: Այդ մասին, այսօր` մայիսի 7-ին, լրագրողներին ասել է քաղաքագետ, ԱՊՀ երկրների ինստիտուտի Հայկական մասնաճյուղի տնօրեն Ալեքսանդր Մարկարովը: Նրա խոսքով, միասնական շտաբ ձեւավորած ՀՅԴ-ն, ՀԱԿ-ը եւ «Բարգավաճ Հայաստանը» հազիվ թե գործընկերությունը շարունակեն խորհրդարանում:
Ինչ վերաբերում է խորհրդարանում բացարձակ մեծամասնություն ստացած Հայաստանի հանրապետական կուսակցությանը (նախագահի կուսակցությանը), ապա նոր կոալիցիայի ձեւավորումը նրա բարի կամքից է կախված, քանի որ կուսակցությունը միայնակ կարող է որոշումներ կայացնել:
Հիշեցնենք, Հայաստանի ԿԸՀ-ի նախնական տվյալներով` ՀՀԿ-ն համամասնական կարգով 44,05% ձայն է հավաքել, իսկ մեծամասնականով ստացել է 41 մանդատներից 30-ը: ՀՀԿ-ի ամենամոտ մրցակից «Բարգավաճ Հայաստանը» ստացել է ձայների 30,20%-ը եւ 8 մանդատ մեծամասնական կարգով:



























